Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Սխալ սննդակարգը, ծխելը հիվանդության աղբյուր

Սխալ սննդակարգը, ծխելը հիվանդության աղբյուր

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱՆ հանրային առողջապահության հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանը տեղեկացրեց, որ 2009-2010 թթ. հետազոտությունները ցույց են տվել, որ բնակչության 10%-ի մոտ առկա է արյան բարձր ճնշում, որը ախտորոշվել է տղամարդկանց մոտ` 16 տարեկանից բարձրերի մոտ պայմանավորված 18%-ով ծխելու գործոնով:

Ա. Բազարչյանի խոսքով, սրտանոթային հիվանդություների պատճառ է նաև ֆիզիկական ոչ ակտիվ կյանք վարելը, շարժունակության պակասը, որը բերում է ավելորդ քաշի: Հիվանդության պատճառներից նա նաև նշեց ոչ ճիշտ սննդակարգը, արյան խոլեստերինի բարձ մակարդակը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Համլետ Հայրապետյանն իր հերթին նշեց, որ սրտի իշեմիկ հիվանդության, սրտամկանի սուր ինֆարկտի Հայաստանում շատ հաճախ կարելի է հանդիպել. «Կլինիկաները սկսել են ավելի շատ ծանրաբեռնվել, ինչի պատճառն այն է, որ ավելացել է հիվանդների թիվը, թեև վերջին տարիներին հիվանդությունն ավելի չի տարածվել»:

Ալեքսանդր Բազարչյանի խոսքով՝ սրտանոթային հիվանդություների 80%–ը հնարավոր է կանխարգելել կամ հետաձգել, եթե մարդիկ առողջ կենսակերպ վարեն։

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ